Վերջնաժամկետը` մայիսի 14!!!

Տեղահանված, կամ հայրենադարձված անձանց համար բիզնես ծրագրերի դրամաշնորհային մրցույթ!!!

Հայ օգնության ֆոնդը հայտարարում է բիզնես ծրագրերի մրցույթ Մերձավոր արևելքի երկրներից /Սիրիա, Իրաք, Հորդանան, Լիբանան/ հայրենադարձված, ինչպես նաև Արցախի հանրապետությունից տեղահանված անձանց համար, որոնք պլանավորում են իրենց բիզնեսը հիմնել կամ զարգացնել Հայաստանում:

Մրցույթի արդյունքում ընտրված յուրաքանչյուր գաղափարի համար կտրամադրվի 1,200,000, (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, որի մինչև 50%-ը կտրամադրվի որպես անտոկոս փոխառություն, իսկ 50%-ը՝ դրամաշնորհի տեսքով: Աջակցությունը կտրամադրվի գործիքների, սարքավորումների, տեխնիկական միջոցների ձեռքբերման համար։

Ծրագիրը հովանավորում է Աթեզյան ընտանիքը։

Մասնակցության չափանիշները`
— Անձը և կեցությունը հաստատող փաստաթուղթ
— Առկայության դեպքում՝ պատրաստի բիզնես ծրագիր (կամ կարող եք հայտը ներբեռնել այստեղից ։

Դիմումները ներկայացնել մինչև 2021 մայիսի 14-ը
ՀՕՖ-ի գրասենյակ, Երևան, Խորենացի 22,
📞 Հեռ․՝ 060 526660 (ներքին համարը՝ 119) կամ ուղարկել erik.baghdasaryan@far.am էլ․ հասցեին։

Բիզնես առաջարկի ներկայացումը դեռևս չի նշանակում, որ ծրագիրն անպայմանորեն կֆինանսավորվի: Առաջարկի պատրաստման և ներկայացման համար կատարված ծախսերը չեն փոխհատուցվում: